00:00:00

Գավառ-Մարտունի ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ BMW-ի վարորդի դին հատուկ տեխնիկայի օգնությամբ են դուրս բերել (Լուսանկարներ)

18:57, 19 հունիս 2024 Պատահարներ

Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» (վարորդ՝  Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր