Ռուսաստանը և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը պայմանավորվել են միմյանց օգնություն ցուցաբերել երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ РЕН ТВ-ի եթերում։
Մեկնաբանելով Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը՝ Լավրովն ասել է․
«Պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն, պայմանավորվածություն կա միմյանց օգնություն ցուցաբերել՝ երկրներից ցանկացածի դեմ ագրեսիայի դեպքում»։