00:00:00

Երևանում և մարզերում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև

14:10, 19 հունիս 2024 Հասարակություն

Երևանի առանձին հատվածներում հունիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հունիսի 20-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
 
Հունիսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Մարզերում հունիսի 19-ին, 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ի և 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
 
Հունիսի 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր