00:00:00

1500-ից ավելի միգրանտներ կվտարվեն Ռուսաստանից

18:54, 18 հունիս 2024 Աշխարհ

Մոսկվայի շրջանում 6-օրյա ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է միգրացիայի ոլորտում իրավախախտումների 5 300-ից ավելի դեպք, 1 500-ից ավելի օտարերկրացիներ կվտարվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հատնաբերվել է միգրացիայի ոլորտում 5 348 վարչական իրավախախտում։ Դատական ​​մարմինները Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ ավելի քան 1500 որոշում են կայացրել»,- նշված է հաղորդագրությունում։

ՌԴ-ում գտնվելու ռեժիմը խախտելու համար ոստիկանությունը կազմել է ավելի քան 3 200 վարչական արձանագրություն, 800-ից ավելի արձանագրություն էլ կազմվել է ապօրինի աշխատանքային գործունեության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր