Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է, որ Հայաստանում ամեն քայլափոխի խաչքար է տեղադրված։
«Ուր գնում են, ասում են` եկեք խաչքար դնենք։ Խաչքար դնենք, էլի խաչքար դնենք։ Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք` մեկ, երկու, տասը, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է»,- Սյունիքում երեխաների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։
Նա նշել է՝ «մեր նահատակները զոհվել են, որ էս երեխեքի վզերից խաչքարեր կախե՞նք, հա՞»։
«Ոչ, զոհվել են, որ ապրեն, ազատ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։