Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արման Մկրտչյանն իր վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 96 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է: