00:00:00

Ողբերգшկшն դեպք. մեքենան մխրճվել է տաղավարի մեջ, օտարերկրյա հետիոտնը մաhացել է

23:04, 17 հունիս 2024 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին, այժմ՝ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարին մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։


Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածն ազգությամբ հնդիկ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր