00:00:00

Այլևս ակնհայտ է՝ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն. «Փաստ»

10:10, 15 հունիս 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության որոշ պատգամավորներ ավելի հաջողակ կլինեին, եթե ուրախների ու հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) կուսակցական թիմ ստեղծեին ու ելույթներ ունենային՝ բնականաբար, իրենց թիմի ավագ ունենալով Նիկոլ Վովաևիչին։ Նրանց «հանճարեղ» վերլուծությունները՝ կապված Հայ առաքելական եկեղեցի – ՔՊ հարաբերությունների հետ, որը փորձում են ներկայացնել որպես Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս – ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ծիրում, եթե ներկայացվեին ՈՒՀԱ շրջանակներում, ապա անկեղծ ուրախության զգացումներ ու դրական լիցքեր կհաղորդեին հայ հասարակությանը, մանավանդ, եթե այդ ելույթները տեղի ունենային 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ՈւՀԱ միջազգային օրը:

Բայց քանի որ նման հայտարարություններն արվում են հիմա՝ ցավից ոռնացող Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից ու, կարծես, ամենայն լրջությամբ, ապա այդ ելույթները, բնականաբար, նրբանկատ ու նրբազգաց հայորդու մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում հանդեպ ելույթ ունեցողի, նրանց կողմնակիցների ու նրանց ծափահարողների։ Հոգևորականներին հեգնանքով «տերտերներ» անվանելով ու տարբեր թաքնված հնարքներով փորձեր են արվում հեղինակազրկել հոգևորականությանն ու Եկեղեցուն։

Անվիճելի է, որ կան հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայության ճանապարհին սայթաքումներ ու սխալներ են թույլ տվել, բայց, ի տարբերություն վերը նշված ելույթ ունեցողների, հոգևորականներն անընդհատ ներհայեցողությամբ անդրադառնում ու սրբագրում են իրենց մարդկայնորեն թույլ տրված սխալներն ու մեղքերը, և ոչ միայն իրենց, այլև, Սուրբ Պատարագի խորհրդով, նաև բոլոր քրիստոնյա հայորդիների։ Թերևս այս անգամ նույնպես ձեռնպահ կմնամ ՔՊ կուսակցությանը քաղաքական դիմակով կրոնական աղանդ համարելուց զուտ այն պատճառով, որ ես գոնե մի քանի հոգու անձամբ եմ ճանաչում ու գիտեմ, որ նրանք Հայ Եկեղեցու անկեղծ հետևորդներ են։

Եթե «մի խումբ» հոգևորականների մասին է խոսքը, որոնց մասին անվանական նույնպես ասել են, ապա, խնդրեմ, թող հայտարարեն նաև մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների անուններ, որոնց չեն վերաբերում իրենց պիտակավորումները։ Ովքե՞ր են իրենց, ինչպես ասում են, սրտի հոգևորականները։ Չկան այդպիսիները։ Միգուցե և կան որոշ հոգևորականներ, ովքեր որևէ կերպ չեն ցանկանում խառնվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հաղթարշավին, բայց դա չի նշանակում, որ այդ հոգևորականները ձեր համախոհներն են կամ օրհնում են ձեր սանձարձակ պահվածքը, իսկ եթե ես սխալվում եմ, ապա թող գեթ մեկ հոգևորական խոսի ու պաշտպանի ձեր կեցվածքը՝ հանդեպ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կամ ընդհանրապես հանդեպ ձեր վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության։»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր