Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո;
«Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել են առողջապահության, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների և այլ գերատեսչությունների կարիքների ապահովմանը:
Հրապարակմանը կցվում են այդ տրանսպորտային միջոցների ցանկերը»,- նշել են շտաբից։