00:00:00

3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, հարվածներ հասցրել, հայհոյել և նրան մեղադրել են սպանության մեջ

17:32, 14 հունիս 2024 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք են այցելել 3 կին և փորձել են հանդիպել բաժանմունքի պետի հետ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի պետի աշխատասենյակ ուղեկցելու ընթացքում նշված կանայք միջանցքում նկատել են քրեական հետախուզության խմբի օպերլիազորին, որից հետո հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև տևական ժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մեղադրելով ինչ-որ անձի սպանության մեջ։

 

Ժամը 15։40-ի սահմաններում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով կանայք ձերբակալվել են:

 

 

Ոստիկանները պարզվել են, որ նրանք հանդիսանում են Երևանի բնակիչ 50-ամյա Տիգրանուհի Ք․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուսինե Ղ․-ն և Երևանի բնակիչ 33-ամյա Անահիտ Ղ․-ն, ում մոտից հայտնաբերվել է խոհանոցային դանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր