00:00:00

Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

10:53, 14 հունիս 2024 Աշխարհ

Հայաստանին ու Ուկրաինային Եվրամիությունում (ԵՄ) ոչ ոք չի սպասում, Արևմուտքը մտադիր չէ նրանց հրավիրել Միություն. այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի համար գրած հոդվածում ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որն ամրապնդվել է բոլոր տեսակի դաշինքներին մասնակցությամբ, «աչք է ծակել» արևմտյան երկրների համար։ Դրա համար, ըստ Մեդվեդևի, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրել են այս միությունը քանդելու համար՝ խոստանալով Երևանին «ոսկու սարեր»։ 

«Բայց չարժե ինքնախաբեությամբ զբաղվել. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. հարցրեք նեոբանդերականներին՝ արդյոք նրանց հաջողվե՞ց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և առաջիկայում էլ նրանք դա չեն ստանա: Եվ առհասրական կստանա՞ն երբևէ», - հարց է հղել Մեդվեդևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր