00:00:00

«Փորձում էին ինձ խեղդել». ծեծի ենթարկված ցուցարարը մանրամասներ է բացահայտում

14:30, 13 հունիս 2024 Հասարակություն

Նախօրեին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած բախումներից հետո բազմաթիվ վիրավորներ են տեղափոխվել Երևանի տարբեր բուժհաստատություններ։

Irakanum.am-ի տեղեկություններով՝ վիրավորներից շատերը տեղափոխվել են նաև Նաիրի ԲԿ։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմել է տուժածներից մեկը՝ Հարություն Գրիգորյանը, ով վերջերս է վերադարձել Հայաստան՝ ՌԴ-ից։ Նրա փոխանցմանբ՝ հունիսի 12-ի երեկոյան նա մասնակցել է Բաղրամյան պողոտայի տարածքում անցկացվող բողոքի ակցիային, երբ իրավիճակը կտրուկ լարվել է․ լսվել են պայթյուններ, և սկսվել է խուճապ։ Նրա խոսքով՝ մարդկանց մեջ խառնաշփոթ էր, և ինքը փորձել է դուրս գալ տարածքից։

Ըստ նրա՝ այդ պահին մի քանի տղամարդ մոտեցել են իրեն՝ գցել գետնին և բռնություն կիրառել։ ։ «Հարվածներ եմ ստացել մարմնիս տարբեր հատվածներում, այդ թվում՝ դեմքիս և որովայնիս, ինձ մի պահ նույնիս փորձում էին խեղդել»,- հիշում է Գրիգորյանը։

Irakanum.am-ի րագրողի ճշտող հարցին՝ արդյոք այդ անձինք ոստիկաններ էին, թե՝ ոչ, Հարություն Գրիգորյանն ասաց, «համենայն դեպս նրանք քաղաքացիական հագուստով էին, բայց չեմ բացառում, որ կարող էին ոստիկաններ լինել կամ առնչություն ունենալ ուժային կառույցների հետ։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ Բագրատ Սրբազանը, առանց լրագրողների ուղեկցության, այցելել է Նաիրի ԲԿ-ում բուժում ստացող տուժածներին, այդ թվում՝ նաև իրեն։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած բախումներից հետո Բագրատ Սրբազանը այցելել է նաև այլ բուժհաստատություններ հոսպիտալացված վիրավորում ստացած ցուցարարների։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր