Հագուստը պատկանում է Հարություն Մելիքյանին։ Այս մասին գրել է Արշակ Մելիքյանի եղբոր կինը. «Հարութը ամուսնուս՝ Արշակ Մելիքյանի եղբայրն է, ով կյանքը զոհել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Երեկ (հունիսի 12-ին) Հարութը Բաղրամյան պողոտայում խաղաղ կանգնած է եղել իր հոր և ընկերների հետ, մի քանի ոստիկնան նրան ուղղակի քարշ տալով մտցնում են իրենց ոհմակի մեջ ու սկսում են դաժանաբար ծեծի ենթարկել, որի արդյունքում Հարութը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ քթի կոտրվածք, մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր, բազմաթիվ կոշտուկներ գլխի շրջանում։
ԵՒ սա «Ժողովրդավարական» Հայաստանն է
ՀԳ. գործը գտնվում է քննչական վարույթում»։