00:00:00

Վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը. Արցախի իշխանությունների հայտարարությունը

13:45, 13 հունիս 2024 Լեռնային Ղարաբաղ

Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:

Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։

Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31