00:00:00

Կիրանց տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո

23:01, 11 հունիս 2024 Հասարակություն

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել՝ ահազանգելով․

«Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ`

1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները:

2. Տավուշի Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո:

3. Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայտնվել է պետական սահմանին՝ ադրբեջանական  անմիջական թիրախի ներքո:

4. Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Վազաշեն, Ոսկեպար և այլ գյուղերի ճանապարհներն անվտանգ չեն, և այդ գյուղերը կանգնած են մեկուսացման վտանգի առաջ:

5. Հայաստանի բնակիչների քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր