00:00:00

Քարկոփը զգալիորեն տուժել է հեղեղումների հետևանքով․ Խաչատուրյանը աղետի գոտում էր

19:35, 11 հունիս 2024 Հասարակություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն զգալիորեն տուժել էր հեղեղումների հետևանքով: Այստեղ ևս վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Հատնում են Լոռու մարզպետարանի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 

 

 

 

Այցելություն է կատարվել Քարկոփի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 58 աշակերտ: Դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետի աշխատակազմին, Ալավերդու համայնքապետարանին, ՆԳՆ փրկարար ծառայությանը աղետի առաջին իսկ օրից բնակավայրին և դպրոցին ցուցաբերած աջակցության համար:

 

 

 

Պաշտոնյաները եղել են նաև Քարկոփի՝ աղետից վնասներ կրած հատվածներում, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աղետից տուժած բնակավայրերին ուղղված պետական աջակցության առաջարկվող ծրագրերը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր