Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են 23-ամյա Հայկ Գյուրջյանի վարած «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ու 45-ամյա Հովհաննես Պետրոսյանի վարած Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: