00:00:00

Պատգամավորներն առաջնորդվում են «վերեւից» իջած կարգադրություններով․«Հրապարակ»

08:24, 11 հունիս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերեւից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեեւ, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաեւ որոշ երկրների դեսպաններ:

Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»: 

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 06․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր