Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարդ վրաններով կմնանք այստեղ։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում տեղավորվենք։ Այդ մասին իր ելույթում հայտնել է Բագրատ Սրբազանը․
«Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի, թե ինչ ենք անելու»,- մանրամասնել է Սրբազանը։