00:00:00

Կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

18:07, 10 հունիս 2024 Հասարակություն

Հունիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Հանդիպման ժամանակ կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Քննարկվել են նաև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր