00:00:00

Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում. այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված, պողոտան փակ է

09:10, 10 հունիս 2024 Հասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում: Այստեղ բազմաթիվ վրաններ կան, գիշերը խարույկ են վառել, որ տաքանան: Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը ոստիկանների կողմից փակված է:

Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա: Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին, որ երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբ երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ եւս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:

Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ նստացույց են սկսում:

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում իր աջակիցներին ասաց. ««Այսքան մարդ այս գիշերով այստեղ է, վստահ եմ՝  ինչքան էլ պետք լինի, մնալու են։ Բոլորին տեղեկացնում եք՝ խոստում են տվել լինելու այստեղ և, այո, մենք այս հարցը լուծելու ենք, սիրուն լուծելու ենք: Մնալու ենք այստեղ, վրաններ կլինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուզում են հազարավոր զորք բերել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր