00:00:00

Ազատավանի կամրջի վրա «Honda»-ն բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շարժիչը դուրս է թռել մեքենայից. կան զոհեր

08:27, 10 հունիս 2024 Պատահարներ

Հունիսի 10-ին, ժամը 00:51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շարժիչին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել են։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնությանը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր