00:00:00

Համատեղ աշխատաժողով Երևանում՝ ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ

19:41, 24 մայիս 2018 Իրավական

Մայիսի 24-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում ծագող իրավական խնդիրները և այդ ոլորտում դատախազական հսկողության հիմնահարցերը» թեմայով աշխատաժողով:   Վերջինս ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թվականների ծրագրով նախատեսված միջոցառումներից առաջինն է:   Աշխատաժողովի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերների համատեքստում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առաջացող իրավական խնդիրների արդիականությանը, ներկայացրել են ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հիմնահարցեր և առաջարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:   Ընդգծվել է, որ հիմնվելով այս ոլորտում ունեցած փորձի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պարբերաբար գործուն միջոցներ են ձեռնարկվում մոտեցումները միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու ուղղությամբ:   Միջոցառման մասնակիցներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:   Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրերի կարևորությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է, նախորդ 4 ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը:   Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր