00:00:00

Սպասվող հանրահավաքին ընդառաջ ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են

18:13, 09 հունիս 2024 Հասարակություն

Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքին ընդառաջ կառավարության շենքի մոտ ոստիկանները վահաններով պատ են կազմել։

Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով եւ սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երեւան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաեւ իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածու առաջադրեցին Բագրատ Սրբազանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր