Իշխանական քարոզիչները երեկվանից մի անտուն մարդու տեսանյութ են տարածում համացանցում, ծիծաղում վերջինիս վրա՝ նրան իբր նույնացնելով Բագրատ Սրբազանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:
«Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ։ Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը և վերջինիս՝ Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող քարոզչական արշավում օգտագործելը։ Կից նկարներում անտուն կարգավիճակում հայտնված անձն է։», - ասված է հայտարարության մեջ: