00:00:00

«Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբ

12:12, 09 հունիս 2024 Հասարակություն

Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության նախագահ, «Այաքսի» դիտորդական խորհրդի նախագահ Միխայել վան Պրագը հերքել է լուրերը, թե Ամստերդամի ակումբը ցանկանում է ձեռք բերել ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Շաբաթ օրը համացանցում կարդացի, որ «Այաքսը» Սպերցյանին գնելու գործընթացում է։ Ինչպե՞ս են այդ լուրերը հայտնվում։ Դա պարզապես սուտ է։ Ինչ-որ մեկը հորինել է եւ արդեն մի քանի օր պտտվում է համացանցում։ Դա բացառված է»․- Վան Պրագի խոսքը մեջբերում է  ajaxshowtime.com-ը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Սպերցյանի տրնսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր