00:00:00

Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել. մանրամասներ

10:30, 09 հունիս 2024 Հասարակություն

Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
 
Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954 թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։
 
Ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ.-ի (ծնված 2016 թ․) և Հ. Հ.-ի (ծնված 1963 թ․) դիերը. ջրափրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
 
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից։
 
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ՝, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր