00:00:00

Մոսկվայի դատարանն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար ձերբակալել է Տյումենի մարզի փոխնահանգապետին

23:12, 08 հունիս 2024 Աշխարհ

Մոսկվայի Բասմանի դատարանը առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով ձերբակալել է Տյումենի մարզի փոխնահանգապետ Վյաչեսլավ Վախրինին, հայտնում է ТАСС-ը՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով։

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ՝ Տյումենի մարզի փոխնահանգապետ Վախրին Վյաչեսլավ Միխայլովիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս 29 օր ժամկետով՝ մինչև օգոստոսի 6-ը։ Վախրինը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի 290-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը)»,- հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր