ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Բաղանիս-Կիրանց հատված, որտեղ արդեն տեղակայված են սահմանապահ զորքերը։
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
«Տավուշի մարզում ծանոթացա Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին»,- նշված է տեսանյութի նկարագրության մեջ:
Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։