00:00:00

Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

14:57, 08 հունիս 2024 Աշխարհ

Սլովակիայում սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը։ Այն անցկացվում է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից երեք շաբաթ հետո։ Նշվում է, որ ընտրողների շրջանում մեծացել է աջակցությունը նրա գլխավորած «Ուղղություն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է RTVS հանրային հեռարձակողը:

Եվրախորհրդարանի իրենց թեկնածուներին առաջադրել է 22 կուսակցություն և մեկ կոալիցիա։ Հունիսի 4-ին հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 22,5 տոկոսը մտադիր է քվեարկել Ֆիկոյի կուսակցության օգտին։ Հանրապետության ամենամեծ լիբերալ ընդդիմադիր կուսակցությունը՝ Առաջադիմական Սլովակիան, կարող է հավաքել քաղաքացիների 20,6 տոկոս ձայները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր