Ապարանցիները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։
Ի դեպ, Բագրատ Սրբազանը 2002-2003թթ եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը։ Նշենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիներն ուղևորվում են դեպի Վանաձոր, որտեղ ժամը 16,00-ին հանրահավաք է նախատեսվում։