00:00:00

Սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքին

10:45, 08 հունիս 2024 Հասարակություն

Մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում վայր ընկնելու հետևանքով «աջ ստորին շրթունքի պատռված վերք, տոտալ այտուց, ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա մի կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Ն․ Ղ․-ն, ում հրավերով մայիսի 29-ին ժամը 14։00-ի սահմաններում  Տավուշի մարզի  բնակիչ 28-ամյա Նվեր Ա․-ն գնացել է վերջինիս տուն միասին ճաշելու և իրենց հետագա հարաբերությունները պարզաբանելու նպատակով, ապա գինի խմելուց հետո Նվեր Ա․-ն սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Ն․ Ղ․-ին, որից մերժում ստանալուց հետո մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն․ Ղ․-ի դեմքին, որից հետո ինքը ուշագնաց է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր