00:00:00

Եթե բախտը մեզ ժպտաց, ապա մենք արժանի էինք դրան․ Պետրակով

23:54, 07 հունիս 2024 Հասարակություն

Հայաստան-Ղազախստան ընկերական խաղից հետո (2-1) տեղի ունեցավ մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը.

«Բավականին լավ սկսեցինք։ Առաջին 25 րոպեներն ինձ դուր եկան։ Հետո մի փոքր զիջեցինք, կարող էինք գոլ բաց թողնել, բայց եթե այդ ընթացքում բախտը մեզ ժպտաց, ապա մենք դրան արժանի էինք։ Որևէ խաղացողի չեմ առանձնացնի, սա թիմ է։ Լավագույն խաղացողը հենց ամբողջ թիմն էր: Ողջ թիմն ինձ դուր եկավ։

Տիկնիզյանը 38,5 ջերմություն ուներ նախօրեին, նույնիսկ ինձ չէր ասել և այդպես խաղացել է: Ընկերական խաղերի մրցակիցները շատ լավն էին, լավ խաղեր ստացվեցին։ Շատ օգտակար ինֆորմացիա ստացա այդ խաղերից հետո։ Տղաների նվիրումից շատ գոհ եմ։ Եվրոպայում թույլ հավաքականներ չեն մնացել: Հատկապես գոհ եմ թիմի հնաբնակներից՝ Կամո Հովհաննիսյանից, Վարազդատ Հարոյանից, Օգնյեն Չանչարևիչից, Արտակ Դաշյանից, որոնք շատ օգնում են երիտասարդներին։

Երեկվա մարզումից հետո որոշել էի Բիչախչյանին շանս տալ, զգացել էի, որ Սևիկյանը նեղացել է,  կանչեցի նրան ու խոսեցի, ասացի, որ սա ազգային հավաքականն է, ընկերական խաղ է, պետք է հնարավորություն տալ ընկերներին: Ասացի, որ փոխարինման դուրս կբերեմ։ Նա մի փոքր նուրբ է մենապայքարներում, պետք է ավելացնի, աշխատում է այդ ուղղությամբ: Դուք շատ եք սիրում գովել միմյանց: Դա բացասական ազդեցություն է ունենում ֆուտբոլիստների վրա: Հորդորում եմ գովել ֆուտբոլիստներին, բայց ոչ շատ։ Կարևորը թիմն է:

Հիանալի մթնոլորտ էր այսօր։ Շատ շնորհակալ եմ, որ երկրպագուները եկել էին մարզադաշտ։ Շնորհակալ եմ իմ հանդեպ վերաբերմունքի համար։

Էդգար Գրիգորյանին տեսել եմ դեռ Դուբայում ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Շատ գոհ եմ նրանից թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ»,- ասաց մարզիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր