00:00:00

Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը

23:45, 07 հունիս 2024 Հասարակություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը։
 
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հերթով ի կատար է ածում Բոլթոնի հրահանգները․
 
Արցախը հանձնեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեցին, ավանդական արժեքներից հրաժարվում են, Հայաստան-Սփյուռք կապն է քանդվել, գոյություն չունի արդեն, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքար։
 
Եկեղեցու դեմ արշավ կարող է իրականացնել բացառապես հայկական պետության, հայ ազգի, Հայ Առաքելական Եկեղեցու թշնամին, օրինակ՝ դա կարող էին անել երիտթուրքերը, ցարական կառավարությունը, Աբդուլ Համիդը, Էրդողանի ու Ալիևի կառավարությունները կարող են անել, բայց ոչ հայկական իշխանությունները, հետևաբար սրանք ռեժիմ են, ոչ թե իշխանություն։
 
Եվ սա արդեն քաղաքական խնդիր չէ, սա արժեքային խնդիր է։
Եկեղեցու դեմ նիկոլիստական արշավի պատճառն ամենեւին էլ Սրբազան շարժման ակտիվացումը չէ .այն առիթ է,բայց ոչ պատճառ։
 
Խոսեմ փաստերով. 2018 թվականին Բագրատ Սրբազանը դեռ որեւէ շարժում չէր նախաձեռնել ու հայտնի չէր հականիկոլական հայացքներով,բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քարկոծում էր Եկեղեցուն:
 
2018-ին Վայոց Ձորում տեղի ունեցավ փաստացի խուլիգանություն Վեհափառի նկատմամբ։
Երբ քպ-ական խորհրդարանի փոխնախագահը 2020-ի ապրիլին Վեհափառ Հայրապետն դիմում էր ավազանի անունով, այդ ժամանակ նման Սրբազան շարժում կա՞ր։
 
Երբ Նիկոլ Փաշինյանը հայկական սփյուռքի հետ հանդիպմանը, կարծեմ Իտալիայում էր, սպառնում էր հայ հոգևորականներին, կա՞ր նման շարժում։
 
Շարժումը պարզապես ավելի ցայտուն է դարձրել Նիկոլ Փաշինյանի հակահայկական ռեժիմի վախերը։
 
Եկեղեցու նկատմամբ մյուս լկտիությունների օրինակներն էլ չհիշեցնեմ.ակնհայտ է,որ նիկոլական քայլիստներն եկել են հիմնահատակ ավերելու Երրորդ հանրապետությունն ամբողջությամբ։
 
Իսկ դրանց պատասխանելու միակ ձևը պիտի լինի նրանց իշխանությունից հեռացումը։
Քանի դեռ սրանք իշխում են,Հայաստանը գահավիժելու է։
 
Փաստ է, որ դասական իմաստով ՀՀ Երրորդ Հանրապետությունը անկում է ապրում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր