Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարին Բելգիա գործուղելու մասին․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2024 թվականի հուլիսի 2-4-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: 2. Սուրեն Թովմասյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Թովմասյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
2 4. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։