Ֆրանսիայում այցով գտնվող Ուկրաինայի նախագահն Ազգային ժողովում ելույթի ժամանակ անցել է ֆրանսերենի, իսկ պատգամավորները նրան ողջունել են ծափահարություններով։
«Շնորհակալություն, Ֆրանսիա։ Շնորհակալություն մեզ հետ ուս-ուսի կյանքը պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։
Այնուհետև նա ուկրաիներենով շնորհակալություն է հայտնել, որ այս պատերազմում Ֆրանսիան «չհապաղեց և ընտրեց մարդկության, մշակույթի, միջազգային իրավունքի կողմը այս հարձակման առաջին իսկ ժամերից. երբ Ռուսաստանը փորձեց ջնջել Եվրոպայի 80 տարիները»։