ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին․
«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։
Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։
Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին»,- գրել է Ավանեսյանը։