00:00:00

ՀՀ–ում ԵՄ-ի կիսառազմական առաքելության հակառուսական և հակաիրանական խնդիրներն ակնհայտ են. Զախարովա

15:08, 07 հունիս 2024 Աշխարհ

ՀՀ–ում ԵՄ-ի կիսառազմական առաքելության հակառուսական և հակաիրանական խնդիրներն ակնհայտ են. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը տեղեկացրել է Փարիզին, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ:

«Մենք բազմիցս մեկնաբանել ենք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչների այս կիսապատերազմական ներկայության առճակատումային էությունը։ Ապացույցներ առանձնապես պետք չէ փնտրել ոչ մի տեղ, դրանք ակնհայտ են։ Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ավելի ու ավելի ակնհայտ են։ Հատկապես պարզ դարձավ, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի այն երկրները, որոնք ԵՄ-ի մեջ չեն մտնում»,-ասել է ռուս դիվանագետը։

Նա նշել է, որ արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմ դարձնելուց բացի, Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ սպասել պետք չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր