00:00:00

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մեջքն ու վերջույթները գրեթե ամբողջությամբ այրված են․ կյանքի համար պայքար է գնում հիմա

14:05, 07 հունիս 2024 Հասարակություն

Գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածների կյանքի համար բժիշկները պայքարում են. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում՝ թոքային հյուսվածքի վնասում։

«Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա: Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի»,-ասաց նա:

Մյուս 4 տուժածների վիճակն, ըստ բժշկի, գնահատվում է միջին ծանրության, կայուն:

«Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ և համապատասխան բուժում են ստանում: Նրանց մոտ այրվածքի մակերեսը 20-25 տոկոս է՝ մոտավորապես 2-րդ աստիճանի խորությամբ: Այս պացիենտները ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են: Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞ր հատվածներում են այրվածքներ ստացել՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե բոցի պահին իրենք ինչ դիրքով են եղել: Հիմնականում ուսագոտու շրջան, վերջույթներ:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մոտ գրեթե ամբողջությամբ այրված են վերջույթներն ու մեջքը:

Նա նաև հավելեց, որ տուժածներից 6-ը միջին տարիքի տղամարդիկ են, մեկը՝ կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի կինն է: Նա դուրս է գրվել, դրսում է:

Հովհաննիսյանը նշեց, որ կաևոր է վիճակի փոփոխությունը 5-7-րդ օրը և7-10-րդ օրը, երբ թունավորումը հասնում է իր մաքսիմալ աստիճանին: «Այս օրերին մենք սպասում ենք պացիենտի վիճակի վատացում: Այս պահին գնահատել, թե ինչ է լինելու՝ չենք կարող»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր