00:00:00

Պայթած գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, երեխաները չեն տուժել, բայց ընտանիքի հայրը ծայրահեղ ծանր վիճակում է

12:29, 07 հունիս 2024 Հասարակություն

Պայթած գազաբենզալցակայանի հարևանությամբ գտնվող բնակելի տունը, որին կից խանութ-պահեստ կա, ևս մեծ վնասներ է կրել, մոխրակույտի է վերածվել։ Խանութին հարակից տարածքում երեխաներ ունեցող ընտանիք է ապրելով։

Ականատեսներից Արթուր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այդ տանն ապրող ընտանիքի հոր ընկերն է։ 

Նա նշեց, որ, բարեբախտաբար, պայթյունից մի քանի րոպե առաջ երեխաները դուրս են եկել շինությունից:

«Դեպքից 2 րոպե հետո, արդեն այստեղ էի, բայց ընկերոջս արդեն տեղափոխել էին հիվանդանոց։  Երեխաներին տարել են տատիկի մոտ, նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանք չեն տուժել»,-ասաց ականատեսը և նշեց, որ այդ տարածքում բնակվող ընտանիքի հայրը՝ Գևորգ Չերքեզյանն այս պահին այրվածքներով գտնվում է հիվանդանոցում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր