00:00:00

Երևանում 2023-ի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան. Ավինյան

11:56, 07 հունիս 2024 Հասարակություն

Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր