00:00:00

Տուժածներից 2–ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ նոր մանրամասներ

11:29, 07 հունիս 2024 Պատահարներ

«Գազ օիլ» ՍՊԸ–ին պատկանող գազալցակայանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից երկուսի վիճակը շարունակում է  մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Գիշերը նախարարությունը հայտնել էր, որ ընդհանուր՝ յոթ տուժած քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկը տեղում ստանալով բուժօգնություն դուրս է գրվել։ «4 քաղաքացի, որոնք երեկ ծանր էին, այսօր դրական դինամիկա կա՝ միջին ծանրության են։ Ծայրահեղ ծանրների պահով որեւէ փոփոխություն չկա, շարունակում են մնակ վերակենդանացման բաժնում»,– ասաց խոսնակը։

ՆԳՆ լրատվականից էլ մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ որեւէ զոհ չկա։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր