00:00:00

Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի, անօրինական չի աշխատել. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն

11:08, 07 հունիս 2024 Հասարակություն

«Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանը, ով հերքեց, որ ինքը սեփականատերն է, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ անվտանգության հետ կապված գազալցակայանը խնդիրներ չի ունեցել, և իրական պատճառը քննչական մարմինները կպարզեն։

«Չգիտեմ՝ ում «զակազն են» կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի, վկայականը կա, ԱՎՕ-ն անցած է (որպես արտադրական վտանգավոր օբյեկտ տեխնիկական անվտանգության փորձաքննություն), նույն հակահրդեհայինը եկել է, բոլոր հակահրդեհային պայմաններն ապահովված են եղել, տեսել է, որ ինքն անօրինական չի աշխատել այսքան ժամանակ»,-ասաց նա՝ խուսափելով տեսախցիկների առաջ խոսել։ 

Ըստ Այվազյանի՝ շատ վարկածներ կան, սակայն դեռևս նախընտրում են չխոսել։

Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետն ասել է, որ բազմաթիվ գրություններ են ուղարկել ընկերություն, հաշվի չի առնվել՝ Այվազյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ մարզպետն ինչ նկատի ունի, կարող է ավելի հին տվյալներ են, չեմ ուզում գնահատականներ տալ։ Կոնկրետ տնօրենը թուղթութանաքը կներկայացնի»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր