00:00:00

Փաշինյանը մի քանի տասնյակ երիտասարդների հետ հեծանիվ է վարել Երեւանի փողոցներում (ֆոտո)

09:15, 07 հունիս 2024 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ երիտասարդների հետ հեծանիվ է վարել Երեւանի փողոցներում:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել եւ գրել. «Քանի դեռ քաղաքը քնած էր»:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել, որտեղ ինքը Երեւանի փողոցներում վեծանիվ է վարում եւ գրառում  արել:

«Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ:

Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր