00:00:00

Շատ կարճ ժամանակ ունենք, որ վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է

20:05, 06 հունիս 2024 Հասարակություն

«Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է մեր բնակիչների կյանքը։ Մենք ամբողջությամբ շրջապատված ենք։  

Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում։ Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց՝  զիջումների այս շղթան շարունակվելու է, իսկ անվտանգության սպառնալիքները՝ ահագնանալու են, քանի որ Հայաստանի գործող իշխանությունը լուռ կատարում է թշնամու պահանջները։

«Նրանք մեկ միլիմետր անգամ չեն նահանջելու, դեռ հակառակը, անընդհատ առաջ են գալու, քանի որ տեսնում են իրենց դիմաց ծնկածի։

Հետևաբար, մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է՝ անկախ նրանից՝ նրանք ինչպես իրենց կդրսևորեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր