00:00:00

Խոշոր ավտովթար. բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը

19:19, 06 հունիս 2024 Հասարակություն

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և
«KamAZ» մակնիշի 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, վթարի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ մոտ 20 տոննա դիզվառելիքը թափվել ու մի քանի կմ հոսել է:

Այդ ամբողջ տարածքում հրշեջ-փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած Կոտայքի ճանշինի աշխատակիցները ոչ միայն կատարել են լվացման աշխատանքներ, այլև հողով այդ ամբողջ ճանապարհը պատում էին, որպեսզի վթար տեղի չունենա:  

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր