Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական վարչախումբն ականջալուր չի լինում ցուցարարների պահանջներին, ովքեր դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատմանը:
Ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում: Չնայած պատգամավորական անձեռնմխելիությանն ուժայինները ձերբակալել են ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
Տարածքային ամբողջականության կողմնակիցների ձերբակալությունները տեղի են ունենում բիրտ մեթոդներով և չպատճառաբանված:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ ի տարբերություն 2018թ-ի, երբ ցույցերի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ուժայինների գործողությունները խստացվել են:
Նա նշել է, որ այդ ժամանակ ուժայիններն ադեկվատ են գործել՝այսօր նրանց գործողություններն անբացատրելի են: ԱՄՆ Պետդեպի և Freedom House-ի ապրիլյան զեկույցներում նշվում է ուժի չհիմնավորված կիրառման մասին:
Ըստ նրա, դա կապված է քաղաքական որոշման հետ:
«Եթե կա քաղաքական որոշում ձեռք չտալ ցուցարարներին, ապա ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում: Եթե կա վախ տարածելու և ակցիաները կանխելու որոշում՝ուժ է կիրառվում: Եթե Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին ոստիկանության գործողություններն ոչ մի բանի հետ համեմատելու չէին, ապա 2018թ.-ի իշխանափոխությունից հետո ոստիկանությունը ցույց տվեց, որ կարող է լինել ադեկվատ: Դա նույն այն ոստիկանությունն է, որի կադրային կազմը գրեթե չի փոխվել»,-նշել է նա:
Նրա խոսքով, ոստիկանության բիրտ գործողությունները կապ ունեն ակցիաների զանգվածային բնույթի հետ: Ըստ նրա, չի բացառվում, որ իշխող ուժը կդիմի 2008թ.-ի մարտի 1-ի նման գործողության, եթե իշխանափոխության վտանգ զգա:
Չնայած այն հանգամանքին, որ ռեժիմի կողմից ուժի կիրառումը կարող է ձեռնտու լինել ընդդիմությանը, սակայն ցուցարարների մեծամասնության մոտ կա մտավախություն, որ ներքին հեղափոխական իրադարձությունները կարող են բերել նոր ագրեսիայի ընդդեմ Հայաստանի:
Հուսադրողն այն է, որ ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը ցանկանում է Փաշինյանի հեռացման հարցը լուծել խաղաղ ճանապարհով:
Հասարակության մեծամասնությունը, որը հոգնել է քաղաքական գործիչների միջև ներքին հակասություններից և հանդիսանալով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ և հավատացյալներ, հույս ունի, որ եկեղեցին կարող է միավորել ազգին և փրկել ժողովրդին կործանումից:
Հավանաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ խորհրդակցություններն ու օպերատիվ որոշումը՝Բագրատ սրբազանի հոգևոր գործունեության սառեցման հետ խոսում է այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցին իր օրհնությունն է տալիս Բագրատ սրբազանին, որպես ժամանակավոր վարչապետ ազգը, պետությունը միավորելու և ազգային արժանապատվությունը հետ բերելու համար, ինչպես նաև հույս արթնացնել հասարակության մոտ դեպի ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքը: Այս պահին Բագրատ սրբազանը կարող է արժանապատիվ ձևով իրականացնել ընդդիմության միավորողի իր գործառույթն ու ձայն է տրամադրում քաղհասարակության բոլոր շերտերին: Մայիսի 18-ի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիայի ընթացքում նա կարողացավ հասնել նրան, որ այդ շարժմանն աջակցեցին ավելի քան 40 քաղաքական կուսակցություններ և շարժումներ:
Բագրատ սրբազանն ոչ միայն ընդդիմության հանրային դեմքն է, այլ ընդդիմության իսկական հոգևոր առաջնորդը: Նա առաջնորդ է, ով ընդունում է վերկուսակցական և վերքաղաքական որոշումներ, ով առաջ է մղում այնպիսի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի ապագա տեխնոկրատական կառավարությունն ու կազմակերպվեն արտահերթ ընտրությունները:
Բագրատ սրբազանի ծրագրում շեշտը դրվում է տեխնոկրատների կառավարության ձևավորման վրա, այլ ոչ թե քաղաքական պատկանելիության: