00:00:00

Պահեստազորայինները տեղեկացվել են՝ ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց տարածման զոհ չդառնալու համար

18:33, 06 հունիս 2024 Հասարակություն

Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք:

Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային հասանելիություն ունեցող հիմնական գործիքների մասին:

Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից՝ ապատեղեկատվության տարածման զոհ չդառնալու և տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալուց զերծ մնալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր