00:00:00

Դոլարի, եվրոյի փոխարժեքները նվազել են

17:20, 06 հունիս 2024 Հասարակություն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է 387.65  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.61 դրամ (նվազել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.46  դրամ (նվազել է 0.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-419 դրամով, վաճառվում է 426-430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.07-4.33 դրամով, վաճառվում է 4.40-4.61 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.37 դրամով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր