00:00:00

Պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 000 ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ

16:08, 06 հունիս 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև ժամը 15։15-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի իր բնակարանից բացակայելու ընթացքում  պատուհանից մուտք գործելու միջոցով պահարանի մեջ կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գասպարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր